211652_close_icon
views-count2800 դիտում article-date 09:44 09-03-2017

Ավագյանը ստացած 20 մլն դրամի և 40 հազար դոլարի նվիրատվության ծագումը պարզել չի հաջողվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ երիտասարդական թևի հավերժ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ունեցվածքը լուրջ կասկածների տեղիք է տալիս։ Բանն այն է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրի համաձայն՝ 2016թ. ընթացքում Ավագյանը ստացել է 20 մլն դրամի և 40 հազար դոլարի նվիրատվություն։ Իսկ ընդհանրապես մեկ տարվա ընթացքում նա ունեցել է մոտ 30 մլն դրամի եկամուտ՝ մի մասը աշխատավարձի, մի մասը՝«այլ եկամուտների», մի մասն էլ՝ստացված փոխառությունների և այդ նվիրատվությունների տեսքով։ ՀՀԿ երիտթևի առաջնորդը նաև հայտարարագրել է մեկ բնակարան, որը ձեռք է բերել 28.8 մլն դրամով։ Իսկ ահա շարժական գույքի մասին որևէ տեղեկատվություն նշված չէ։ Նշենք, որ Կ. Ավագյանի կինը՝ Լիլյա Զաքարյանն էլ հայտարարագրել է ընդամենը 350 հազար դրամ եկամուտ։ «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց Կարեն Ավագյանից մեկնաբանություններ ստանալ, թե ի՞նչ նվիրատվության մասին է խոսքը, սակայն նա համառորեն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր