211652_close_icon
views-count3171 դիտում article-date 09:37 09-03-2017

Ես ընտրությունների հետ ի՞նչ կապ ունեմ։ Ես ուսադիր կրող մարդ եմ. ՔԿՀ պետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ղեկավարները խնդիր են դրել խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի օգտին կալանավայրերից հնարավորինս շատ ձայն ապահովել։ Նրանց շահագրգռվածության պատճառներից մեկն էլ այն է, որ ՀՀԿ համամասնական ընտրացուցակի առաջին եռյակում ընդգրկված է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, և բանտապետերը, ըստ հրահանգի, աշխատելու են իրենց շեֆի համար։ Լուրեր կան, որ «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանն այս հարցով նույնիսկ «զոն նայողների» օգնությանն է դիմել այն բանից հետո, երբ պարզվել է, որ բանտարկյալների մեծ մասն ամենևին էլ մտադիր չէ ձայն տալ իշխանություններին։ Բայց Նավասարդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել է այս լուրերը. «Ես բան ու գործ չունեմ, ընտրություններո՞վ պիտի զբաղվեմ։ Պիտի կալանավորո՞վ ընտրություններ անենք, հա՞։ Ամեն մարդ իրա գործն է անում։ Ես ընտրությունների հետ ի՞նչ կապ ունեմ։ Ես ուսադիր կրող մարդ եմ»։ Հարցին՝ ՀՀԿ եռյակում արդարադատության նախարարն է, հետևաբար՝ իրենք շահագրգռված են, որ ՀՀԿ-ն շատ ձայն ստանա, Նավասարդյանն ասել է. «Ի՞նչ անեք։ Ինքը իրա գործն ա անում, ես՝ իմ, տաքսու վարորդն էլ՝ իրա»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր