211652_close_icon
views-count11364 դիտում article-date 02:16 09-03-2017

ՀՀԿ Արմավիրի տարածքային Երիտասարդական կազմակերպության անդամները այցելեցին մարզի գյուղական համայնքներում միայնակ ապրող կանանց.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այս տարի ևս ՀՀԿ Արմավիրի տարածքային ԵԿ երիտասարդները անմասն չմնացին կանանց միջազգային տոնի միջոցառումներից: ՀՀԿ Արմավիրի տ/կ խորհրդի նախագահ Ա. Ղահրամանյանի հովանավորությամբ երիտասարդներն այցելեցին Արմավիրի մարզի բոլոր գյուղական համայնքներում միայնակ ապրող կանանց: Վաղ առավոտից ծաղիկներով, բացիկներով ու գեղեցիկ բարեմաղթանքներով անակնկալ այցից կանայք ու տատիկները անչափ հուզվեցին և օրհնանքի խոսքերով հյուրընկալեցին անսպասելի հյուրերին: Բոլոր կանայք ողջունում էին երիտասարդների նախաձեռնությունը և գոհունակ ժպիտներով և թաց աչքերով ճանապարհում նրանց: Օրվա երկրորդ կեսին միջոցառումը շարունակվեց Արմավիրում, երիտասարդները նվիրեցին ծաղիկներ գեղեցիկ սեռի անցորդներին: Այնուհետև քայլեցին դեպի մշակույթի տան հարակից հրապարակ` դիմավորելու ՀՀԿ առաջին փոխնախագահ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Հանդիպումն անցավ շատ ակտիվ ու ջերմ մթնոլորտում, որից հետո օրվա հիշարժան եզրափակում եղավ տոնին նվիրված հրաշալի համերգը` հայ աստղերի մասնակցությամբ :
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր