211652_close_icon
views-count56752 դիտում article-date 22:36 08-03-2017

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակիցները պայքարում ավտոմեքենայում առաջացած խոշոր հրդեհի դեմ

[color=#CC0000]SAMSHYAN.com[/color]-ը մարտի 2-ին տեղեկություն էր հրապարակել Երևանում Իսակովի պողոտայում տեղի ունեցած ավտովթար-հրդեհի մասին: Ներկայացնում ենք տեսանյութ, որտեղ երևում է թե ինչպես է մինչ հրշեջների ժամանումը «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակիցները, վտանգելով իրենց կյանքը, կրակմարիչներով փորձում մարել ավտոմեքենայում առաջացած խոշոր հրդեհը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/02/1060330/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 2-ին ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել Երևանում։ Nissan մակնիշի 34 RՏ 370 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի մոտ, բախվել էր «Ֆլեշ» բենզալցակայանի գովազդային վահանակին, ինչի հետևանքով էլ ուժեղ հրդեհ էր բռնկվել մեքենայում։ Վթարի վայր էին ժամանել 2 մարտական հրշեջ ջոկատ, ովքեր մարել էին ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Վթարի հետևանքով էլ վարորդը տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Նրան առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, այդ թվում՝ Ոստիկանության ակադեմիայի սաները։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր էր ժամանել հետաքննիչը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր