211652_close_icon
views-count3483 դիտում article-date 19:00 08-03-2017

Քաբուլի զինվորական հոսպիտալում ահաբեկչական պայթյուն է իրականացվել. կա 30 զոհ

Աֆղանստանի մայրաքաղաքում հզոր պայթյուն է որոտացել:Այս մասին հայտնում է RBC-ն՝ հղում կատարելով Reuters գործակալությանը: Երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Քաբուլի զինվորական հոսպիտալի վրա իրականացված հարձակման հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել, ևս տասնյակ վիրավորներ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են: Աղբյուրի հաղորդմամբ՝ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն՝ շուրջ 400 հիվանդատեղ ունեցող հոսպիտալի հարևանությամբ, ինչից հետո բժշկական սպիտակ խալաթներով մի քանի զինյալներ կրակ են բացել հիվանդանոցի տարածքում: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը:

Նմանատիպ նյութեր