211652_close_icon
views-count3356 դիտում article-date 18:24 08-03-2017

Հայաստանի կին ձեռներեցներին օժանդակելու նպատակով 16 մլն եվրո է տրամադրվել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանում «Գործարար կանայք» ծրագրի շրջանակում 16 մլն եվրո կհատկացնի կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ների զարգացման համար տեղական վարկատուների՝ Ամերիա և Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկերի, շուտով նաև Արարատբանկի միջոցով: Կին-գործարարներին կտրամադրվի նաև խորհրդատվական և տեխնիկական աջակցություն: «Գործարար կանայք» ծրագիրը ֆինանսավորվում է ՎԶԵԲ-ի, Եվրոպական միության, Շվեդիայի և Վաղ անցումային երկրների հիմնադրամի կողմից: «Կանանց ձեռներեցության զարգացմանն ուղղված աջակցությունը տարածաշրջանում տնտեսական աճի բանալին է: Կանանց ձեռներեցությունը կարևոր ներդրում է ազգային տնտեսության մեջ, և կանանց կողմից ղեկավարվող մի շարք ընկերություններ ավելի արագ տեմպերով են աճում, քան նրանք, որոնք ղեկավարվում են տղամարդկանց կողմից»,- ծրագրի ներկայացմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարգարիտա Քրիստիանսոնը: ՎԶԵԲ-ը «Գործարար կանայք» ծրագիրը իրականացնում է 16 երկրներում: [url=https://jam-news.net/?p=23875&lang=hy]JAMNEWS[/url]

Նմանատիպ նյութեր