211652_close_icon
views-count4717 դիտում article-date 16:44 08-03-2017

Մոսկվայում ոստիկանությունը ցրել է Կրեմլի հրապարակում կազմակերպված ակցիայի մասնակիցներին. կան ձերբակալվածներ

Մոսկվայի Կրեմլի հրապարակում մի քանի մարդ է ձերբակալվել այսօր տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ։ Այդ մասին հայտնում է ria.ru-ն։ Ցուցարարներն ազդերիզ են ամրացրել պատին՝ «Տղամարդիկ 200 տարի է, իշխանության գլուխ են կանգնած. կորե՛ք գրողի ծոցը» վերտառությամբ։ Ակտիվիստուհիները բարձրացրել են նաև պաստառներ՝ «Մենք մեծամասնություն ենք», «Կանայք՝ նախագահներ» գրառումներով։ Ձեբակալվել են նաև «Նոր թերթ» պարբերականի թղթակիցներ Ելենա Կոստյուչենկոն և Աննա Արտյոմովան, ինչպես նաև լուսանկարիչ Արկմեն Արդենը։

Նմանատիպ նյութեր