211652_close_icon
views-count2962 դիտում article-date 13:03 08-03-2017

Զարուհի Փոստանջյանը նոր քաղաքական պլատֆորմ կձևավորի

«Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանը այսօր՝ մարտի 8-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ պատրաստվում է նոր քաղաքական պլատֆորմ ձևավորել։ Նա նշեց, որ պետք է ստեղծել այնպիսիմի պլատֆորմ, որը ողջ հայությանը կհամախմբի։ Ըստ Զ. Փոստանջյանի՝ ներկայումս մեր հայրենակիցները զրկված են իրենց քաղաքական իրավունքները լիարժեք օգտագործելուց եւ լիարժեք հնարավորություն չունեն մասնակցելու Հայաստանի քաղաքական կյանքին, անի որ ընտրատեղամասեր բացվելու են միայն Հայաստանում։ Նրա խոսքով, մարտի 15-ին տեղի կունենա նախաձեռնության առաջին համագումարը, որի ժամանակ էլ կհայտարարվի նոր քաղաքական ուժի անվանումն ու ծրագրային թեզերը։

Նմանատիպ նյութեր