211652_close_icon
views-count3473 դիտում article-date 12:50 08-03-2017

Կիմ Չոն Նամի որդին հաստատել է հոր մահը

Հյուսիսային Կորեայից Հարավային Կորեա փախած մարդկանց աջակցություն ցուցաբերող կազմակերպության պորտալում երիտասարդ տղամարդու հաղորդագրություն է հրապարակվել, ով իրեն անվանել է Կիմ Չոն Նամի՝ Հյուսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի եղբոր որդին՝ Կիմ Խան Սոլը։ Վերջինս հայտարարել է, որ իր հայրը իսկապես սպանվել է Մալայզիայում։ Այդ մասին հաղորդել է ճապոնական NHK հեռուստաալիքը։ Ենթադրաբար, նա Կիմ Չոն Նամի ավագ որդին է։ Տեսաուղերձում նա ցույց է տալիս իր անձնագիրը, սակայն տվյալները սև ֆոնով ծածկված են։ Հեռուստաալիքը նաև հայտնել է, որ Կիմ Չոն Նամի ընտանիքը ապաստան է խնդրել և տեղափոխվել անվտանգ վայր։ Հարավային Կորեայի իշխանությունները ստուգում են ուղերձի իսկությունը և եթե երիտասարդ տղան Կիմ չոն Նամի որդին լինի, ապա նա կդառնա առաջինը, ով պաշտոնապես հաստատում է Կիմ Չոն Նամի մահը։

Նմանատիպ նյութեր