211652_close_icon
views-count7372 դիտում article-date 09:59 08-03-2017

Ադրբեջանի զինուժն այս գիշեր խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններ է կիրառել. արձակվել է շուրջ 500 կրակոց. ԱՀ ՊՆ

Մարտի 7-ին և լույս 8-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական ծառայություն՝ պաատսխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Նմանատիպ նյութեր