211652_close_icon
views-count4726 դիտում article-date 09:50 08-03-2017

ԱՄՆ-ում գնացքը բախվել է մարդատար ավտոբուսին. կա 4 զոհ ու տասնյակ վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

4 մարդ է զոհվել և մի քանի տասնյակը՝ վիրավորվել ԱՄՆ-ի Միսսիսիպի նահանգում տեղի ունեցած ավտոբուսի և գնացքի բախումից, հաղորդում է BBC-ն։ Ողբերգությունը տեղի է ունեցել Հարրիսոն շրջանի Բիլոքսի քաղաքի մերձակայքում. Բեռնատար գնացքը բախվել է մարդատար ավտոբուսին և մոտ 100 մետր այն քշել-տարել։ Նշվում է, որ բախման պահին գնավքի արագությունը ցածր է եղել, հակառակ դեպքում զոհերի թիվն ավելի շատ կլիներ։ Ավտոբուսի մեկնարկը եղել էր Տեխասից, սակայն դեռևս անհայտ պատճառներով մնացել էր գնացքի գծերի վրա։ Նրանում եղել է 50 ուղևոր, մեծամասամբ՝ տարեցներ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր