211652_close_icon
views-count2604 դիտում article-date 11:39 08-03-2017

Նավթի համաշխարհային գները շարունակում են իջնել

Նավթի միջազգային շուկայում գնային անկումը երեկվանից շարունակվում է, ինչը վկայում են առևտրի էլեկտրոնաին բորսաների տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։ Այսպես, Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի մայիս ամսվա մատակարարումների արժեքը նվազել է 0.52%-ով և 1 բարելի դիմաց կազմել 55.63 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի ապրիլ ամսվա մատակարարումների արժեքն ընկել է 0,66%-ով և 1 բարելի դիմաց կազմել 52,79 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր