211652_close_icon
views-count45434 դիտում article-date 23:14 07-03-2017

Երևանում «Շանգրի Լա» խաղատան 33-ամյա աշխատակցուհին վրաերթի է ենթարկել 39-ամյա հետիոտնին

Երեկ՝ մարտի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 42 հերթապահ խումբը Ռոստովյան և Արցախի փողոցների խաչմերուկից «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ ովքեր պարզել են, որ նույն օրը ժամը 05:10-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 33-ամյա Դիաննա Հովհաննիսյանը իր վարած Mitsubishi Pajero մակնիշի 33 TP 662 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 39-ամյա Արտյոմ Մանուկյանին, ով էլ տեղափոխվել է Էրեբունի հիվանդանոց: Հիվանդանոցում ոստիկանության օպերատիվ խմբին հայտնել են, որ վրաերթի ենթարկվածը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ: Գ.Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Դ. Հովհաննիսյանը աշխատում է «Շանգրի Լա» խաղատանը՝ որպես խաղավար, իսկ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են ճանապարհային ոստիկանություն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր