211652_close_icon
views-count1999 դիտում article-date 19:42 07-03-2017

Գերմանիան չի արտոնել Չավուշօղլուի հանդիպումը Համբուրգի թուրքական համայնքի հետ

Գերմանիայում կրկին չեղարկվել է Թուրքիայի բարաստիճան պաշտոնյայի հանդիպումը տեղի թուրքական համայնքի հետ: Գերմանիայի Համբուրգ քաղաքի Plaza Event Center սրահում Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում նախատեսված Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը թուրքական համայնքի հետ չեղյալ է համարվել: Կատարվածի առնչությամբ նախագահ Էրդողանը հայտարարել է, թե Գերմանիան իր պահվածքով հիշեցնում է նացիստական ժամանակաշրջանում արած քայլերը: Իսկ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անտեսելով արգելքը, ասել է. «Ես այսօր Համբուրգ եմ գնում: Այս երեկո հանդիպելու ենք Համբուրգում մեր քաղաքացիների հետ: Ոչ ոք չի կարող դա արգելել»: Հիշենցնենք, որ ավելի վաղ գերմանական իշխանությունները չէին թույլատրել Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ելույթը Գերմանիայի Գագգենաու քաղաքում: Իսկ մի քանի օր առաջ Հոլանդիայի կառավարությունը անցանկալի է համարել Մևլութ Չավուշօղլուի մարտի 11-ին Հոլանդիա նախատեսված քարոզչական այցը:

Նմանատիպ նյութեր