211652_close_icon
views-count2137 դիտում article-date 17:53 07-03-2017

Տվեք փաստը, և երաշխավորում եմ, որ կաշառք առաջարկողին կդատեն. Նիկոլ Փաշինյան

Այսօր Երևանի փողոցներում ու բակերում քարոզարշավի ժամանակ «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը մարդկանց հորդորեց վստահել իրենց և հնարավորություն տալ, որպեսզի իրենք իրագործեն իրենց ծրագիրը: «Դուք քվեարկում եք, մեզ իրավունք եք տալիս բան անելու, մենք այդ բանը անում ենք: Ինչի՞ հիմա չենք կարա էդ բանը անենք, որովհետև երկիրն ունի սեփականատեր, էդ ժողովուրդն է: Ժողովրդի մեծամասնությունը մեզ պետք է լիազորի, ասի՝ քեզ թույլ ենք տալիս էս գրածներդ իրականացնես: Ես կարա՞մ մտնեմ թեկուզ ամենաճոխ ռեմոնտը ձեր տանն իրականացնեմ: Չէ՝ մինչև դուք ինձ թույլ չտաք: Մենք ձեզ կոչ ենք անում էդ թույլտվությունը տալ մեզ»,- մարդկանց դիմեց Փաշինյանը: Նա նշեց, որ չեն կարողանում արդյունավետ պայքարել ընտրակաշառքների դեմ, որովհետև Հայաստանի բնակչության 60 տոկոսը գիտի, որ մարդկանց դուռը ծեծել ու ընտրակաշառք են առաջարկել, բայց ոչ ոք չի համարձակվում դա ասել տեսախցիկի առաջ: «Տվեք փաստը, և ես երաշխավորում եմ, որ էդ կաշառք առաջարկողին կդատեն»,- ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր