211652_close_icon
views-count2191 դիտում article-date 19:30 07-03-2017

Երևանի քաղաքապետարանը հերթական սոցիալական նախաձեռնությունն է իրականացրել մարտի 8-ի նախօրյակին

Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առիթով Երևանի քաղաքապետարանը ավանդական դարձած սոցիալական նախաձեռնությամբ մեկտեղել էր Հայրենական մեծ պատերազմի կին վետերանների, Արցախյան ազատամարտի մասնակից կանանց, զոհված ազատամարտիկների մայրերի և այրիների, միաժամանակ երկու զինծառայող ունեցող և բազմազավակ մայրերի, ինչպես նաև սիրիահայ, անապահովության գնահատման համակարգում հաշվառված և հասարակական կազմակերպություններ ներկայացնող կանանց: Շուրջ 2000 կանայք Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հնարավորություն են ունեցել դիտելու «Մորգանի խնամին» և «Ատամնաբույժն արևելյան» երաժշտական ներկայացումները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը քաղաքապետարանի աշխատակազմի անունից շնորհավորել է ներկաներին՝ Կանանց միջազգային օրվա առթիվ և մաղթել քաջառողջություն ու հետագա հաջողություններ: Ներկայացումից հետո դահլիճում գտնվող բոլոր կանանց հանձնվել են տոնական նվերներ:

Նմանատիպ նյութեր