211652_close_icon
views-count3170 դիտում article-date 17:45 07-03-2017

Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 7-ին հանդիպել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին։ Ողջունելով դեսպանին՝ Վահան Մարտիրոսյանը նշել է, որ տրանսպորտի ոլորտում Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության ամուր հիմքեր կան, որոնք կառուցվում են երկխոսությունների և երկկողմ հանդիպումների վրա։ Դեսպան Թիմուր Ուրազաևը, ներկայացնելով Ղազախստանի տնտեսական հնարավորությունները, նշել է, որ ապրանքաշրջանառության ծավալները մեծացնելու նպատակով իրենց առաջնահերթություններից է ճանապարհաշինության և լոգիստիկայի ոլորտների զարգացումը, այդ համատեքստում՝ բեռնափոխադրումների դյուրացումը։ Նախարարն ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախատեսվում է տրանսպորտի բոլոր տեսակներով փոխադրումների լիարժեք ազատականացում, ինչը կբերի ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների դյուրացման, սպասարկման որակի բարձրացման: Անդրադառնալով երկու երկրների միջև ՏՏ ոլորտի զարգացման հնարավորություններին՝ նախարարն առաջարկել է կոնկրետ քայլեր ձեռնարկել համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Ղազախստանի միջև կապի, հեռահաղորդակցության ոլորտներին առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր