211652_close_icon
views-count26917 դիտում article-date 14:44 07-03-2017

Շղթայական ավտովթար Երևանում. Սարալանջի ճանապարհին բախվել են Opel, Toyota, Volkswagen, BMW, Nissan մակնիշի ավտոմեքենաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 7-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Խորենացի փողոցից դեպի Սարալանջի նորակառույց ճանապարհ տանող ճանապարհահատվածում բախվել են Արամ Հարությունյանի վարած Opel Astra G մակնիշի 35 AX 808 համարանիշի, Հարություն Խաչատրյանի վարած Toyota Corolla մակնիշի 35 AL 571 համարանիշի, Հայկ Մկրտչյանի վարած Volkswagen Golf մակնիշի 34 VՍ 595 համարանիշի, Սուրեն Հովսեփյանի վարած BMW մակնիշի 32 VA 002 համարանիշի և Հրանտ Գալստյանի վարած Nissan մակնիշի 34 AV 207 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքվածները Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներին հայտնել են, որ 1 հոգի բուժօգնություն ստանալու նպատակով դիեմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանում է հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր