211652_close_icon
views-count2272 դիտում article-date 15:02 07-03-2017

Մալայզիայում կանխվել է Սաուդյան Արաբիայի թագավորի դեմ ծրագրված մահափորձը

Մալայզիայի ոստիկանությունը ձերբակալել է Եմենի 4 քաղաքացու, ովքեր պատրաստվում էին Կուալա-Լումպուր ժամանած Սաուդյան Արաբիայի թագավորի ու նրա ընտանիքի անդամների դեմ մահափորձ իրականացնել, հաղորդում է Tass-ը։ Մալայզիայի ազգային ոստիկանության պետ Խալիդ Աբու Բաքարի խոսքով՝ մահափորձը ծրագրելու մեջ կասկածվողները 26-33 տարեկան են։ Վերջիններիս ձերբակալել են փետրվարի 26-ին։ Նրանց մեջ Մալայզիայի մասնավոր համալսարանի ուսանող կա։ Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը մեծ պատվիրակության ուղեկցությամբ փետրվարի 26-ին առաջին անգամ 4-օրյա պաշտոնական այցով ժամանել էր Կուալա Լումպուր։

Նմանատիպ նյութեր