211652_close_icon
views-count2927 դիտում article-date 15:15 07-03-2017

ԱՄՆ-ն Հարավային Կորեա է ուղարկել THAAD հակահրթիռային համակարգեր

Պենտագոնը Հարավային Կորեա է ուղարկել THAAD հակահրթիռային համակարգեր այն բանից հետո, երբ 4 օր առաջ Հյուսիսային Կորեան 4 բալիստիկ հրթիռ արձակեց, հայտնում է BBC-ն։ Համակարգերը նախատեսված են ավելի քան 150 կմ բարձրության վրա թռչող տարբեր տեսակի հրթիռները բռնելու համար։ Ամերիկյան իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ Հարավային Կորեայում նշված տիպի հրթիռային համակարգերի տեղակայումը պայմանավորված է բացառապես ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների անվտանգությունը ապահովելու նկատառումով։ Փաստը, սակայն, չի գոհացնում ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Հյուսիսային Կորեային ու Չինաստանին։

Նմանատիպ նյութեր