211652_close_icon
views-count2266 դիտում article-date 16:59 07-03-2017

Փհենյանն արգելել է Մալայզիայի քաղաքացիներին լքել Հյուսիսային Կորեայի տարածքը

Հյուսիսկորեական իշխանությունները ժամանակավորապես արգելել են իրենց երկրում գտնվող Մալայզիայի քաղաքացիներին դուրս գալ երկրից։ Այդ մասին հաղորդում է Հյուսիսային Կորեայի ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին։ BBC-ի փոխանցմամբ՝ այդ որոշումն ուժի մեջ կլինի այնքան ժամանակ, մինչև որ, ինչպես նրանք են հայտարարել, «ամբողջովին երաշխավորված չլինի Մալայզիայում Հյուսիսային Կորեայի դիվանագիատական աշխատողների ու քաղաքացիների անվտանգությունը և չլուծվի խնդիրը, որը տեղի է ունեցել Կիմ Չեն Ինի եղբոր հետ կապված»։ Ի պատասխան՝ ՄԱլայզիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է այն մասին, որ Կուալա-Լումպուրում Հյուսիսային Կորեայի դեսպանատան բոլոր աշխատակիցներին ժամանակավորապես արգելվել է լքել երկրի տարածքը։ Արգելքը վերաբերում է նաև այնտեղ գտնվող մյուս հյուսիսկորեացիներին։ Հիշեցնենք, որ երկու երկրների միջև հարաբերությունները վատացել են փետրվարի 13-ին Կիմ Չեն Ինի եղղբոր՝ Կիմ Չոն Նամի սպանությունից հետո։

Նմանատիպ նյութեր