211652_close_icon
views-count3551 դիտում article-date 22:10 07-03-2017

Ֆրանսիայի թագավորը արգելեց ամերիկյան հնդկացիներին սպիրտային խմիչք վաճառել․ Պատմության այս օրը

1657 թ. - Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ը արգելեց ամերիկյան հնդկացիներին սպիրտային խմիչք վաճառել։ 1824 թ. - հունգարացի նշանավոր դաշնակահար և երգահան Ֆերենց Լիստը Փարիզում համերգ տվեց և մեծ հաջողության հասավ։ 1837 թ. - ծնվել է Գևորգ Չմշկյանը, հայ դերասան, ռեժիսոր, դրամատուրգ (մահ. 1915 թ.)։ 1875 թ. - ծնվել է Մորիս Ռավելը, ֆրանսիացի նշանավոր երգահան (մահ. 1937 թ.)։ 1876 թ. - Ալեքսանդր Բելլը արտոնագրեց հեռախոսի գյուտը։ 1924 թ. - ծնվել է Կոբո Աբեն, ճապոնացի ականավոր արձակագիր և դրամատուրգ (մահ. 1993 թ.)։ 1929 թ. - ծնվել է Էդգար Էլբակյանը, հայ ճանաչված դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ (մահ. 1988 թ.)։ 1967 թ. - ԽՍՀՄ-ը անցավ հնգօրյա աշխատանքային շաբաթվա ռեժիմի՝ երկու հանգստյան օրով։ 1981 թ. - բացվեց Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանը։

Նմանատիպ նյութեր