211652_close_icon
views-count3819 դիտում article-date 16:05 07-03-2017

Ճապոնացի գրող Կոբո Աբեն հայտնի է նաև լուսանկարչության հանդեպ ունեցած մեծ սիրով

Կոբո Աբեն առաջին ճապոնացի գրողն էր, որը սկսեց գրել իր ստեղծագործությունները՝ հավաքելով դրանք ապարատային տեքստային պրոցեսորի վրա (սկսած 1984 թվականից): Աբեն օգտագործում էր NEC ապրանքանիշի «NWP-10N» մոդելները և «Բունգո» (ճապ.՝ 文豪): Աբեի երաժշտական հակումները բազմակողմանի էին: Լինելով Pink Floyd-ի մոլի երկրպագու՝ ակադեմիական երաժշտությունից նա առավել ևս գնահատում էր Բելա Բարտոկի երաժշտությունը: Բացի դրանից, Աբեն սինթեզատոր էր ձեռք բերել ավելի շուտ, քան այն մասսայական տարածում գտավ Ճապոնիայում (այդ ժամանակ բացի Աբեի սինթեզատորից, Ճապոնիայում կարելի էր այն գտնել միայն NHK «Էլեկտրոնային երաժշտության ստուդիա-ում և կոմպոզիտոր Իսաո Տոմիտայի մոտ, իսկ եթե բացառեն սինթեզատորը պորֆեսիոնալ նպատակներով օգտագործողներին, ապա Աբեն միակն էր, որ երկրում ուներ այդ գործիքը): Աբեն նաև հայտնի է լուսանկարչության հանդեպ ունեցած մեծ սիրով, որը դուրս էր գալիս պարզապես հրապուրանքի սահմաններից և սահմանափակվում էր մանիայով: Լուսանկարչությունը տեղ է գտել նաև Աբեի գեղարվեստական աշխատանքներում: Աբեի լուսանկարները օգտագործվել են նրա պատմածքների ժողովածուի ձևավորման համար. դրանք կարելի է տեսնել հատորների կազմի հակառակ կողմում: Աբե-լուսանկարիչը իր հավակնությունը տալիս էր «Contax» ֆոտոխցիկներին, իսկ լուսանկարման համար ամենասիրած օբյեկտներից մեկը աղբավայրերն էին:

Նմանատիպ նյութեր