211652_close_icon
views-count1243 դիտում article-date 23:25 06-03-2017

Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն

Մարտի 6-ին, ժամը 17:28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Փարպեցու փողոցի թիվ 22 շենքի տանիքից սառուցի մեծ կտոր է կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հեռացրել են սառույցի կտորը (մոտ 0.4 գմ): *** Մարտի 6-ին, ժամը 16:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 11 շենքի 4-րդ հարկի պատշգամբի ծածկից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը: Փրկարարները հեռացրել են սառցալեզվակներ՝ մոտ 6 գմ: *** Մարտի 6-ին, ժամը 09:03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի թիվ 10 շենքի տանիքից սառցաձյուն է կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը: Փրկարարները հեռացրել են սառցաձյունը՝ մոտ 2 գմ:

Նմանատիպ նյութեր