211652_close_icon
views-count1869 դիտում article-date 22:22 06-03-2017

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ի ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 7-րդ կմ-ից մինչև 8-րդ կմ-ը (Սատանի կամուրջ) իրականացվում են ճանապարհաշինարարական աշխատանքներ, ինչի պատճառով ճանապարհը ժամանակ առ ժամանակ փակ է լինելու: [color=#CC0000]Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:[/color]

Նմանատիպ նյութեր