211652_close_icon
views-count7363 դիտում article-date 18:36 06-03-2017

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ներկայացրեց 30 կետից բաղկացած իր նախընտրական ծրագիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 6-ին, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ներկայացրեց 30 կետից բաղկացած իր նախընտրական ծրագիրը: Ելույթով հանդես եկան կուսակցության փոխնախագահներ Հեղինե Բիշարյանը, Մհեր Շահգելդյանը, այնուհետև կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Հ. Բիշարյանը հիշեցրեց, որ Օրինաց երկիր խմբակցությունը շուրջ 200 օրենքի հեղինակ է: Մ. Շահգելդյանը ծրագիրն անվանեց նորարարական և իրատեսական: Որպես առաջնահերթություններ Մ.Շահգելդյանն առանձնացրեց բանակի պրոֆեսիոնալիզացիան, աշխատատեղերի ստեղծումը, արդյունաբերության զարգացումը: Ա. Բաղդասարյանն իր ելույթում նշեց, որ ներկայացված 30 կետը ենթադրում է լուրջ փոփոխություններ: Նա կրկին խոսեց ավանդները վերադարձնելու մասին, նշեց, որ պետք է կոռուպցիայի դեմ պայքարի ազգային մարմին ստեղծվի, որում ներգրավված կլինեն քաղաքացիական հասարակության, ընդդիմության և իշխանության ներկայացուցիչներ: Նա կարևորեց Հայաստանում շքեղության հարկի ներդրումը, երբ հարուստը պետք է շատ հարկ վճարի, աղքատը՝ քիչ: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր