211652_close_icon
views-count28355 դիտում article-date 17:56 06-03-2017

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. «Նորավան» ամառանոցային համալիրի դիմաց բախվել են 63-ամյա վարորդի Lada-ն ու 43-ամյա վարորդի Mtsubishi-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում, Ձորաղբյուրի ամառանոցներում՝ «Նորավան» ամառանոցային համալիրի դիմաց, բախվել են Երևան քաղաքի բնակիչ, 63-ամյա Բաբկեն Ավետիսյանը իր վարած Lada 21010 մակնիշի 71 NM 101 համարանիշի և Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 43-ամյա Սամվել Լալայանի վարած Mitsubishi մակնիշի 19 UU 164 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Lada-ի վարորդ Բ. Ավետիսյանը տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանությոն 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխտակիցները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Աբովյանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր