211652_close_icon
views-count42751 դիտում article-date 16:33 06-03-2017

Օրեր առաջ ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 5 վիրավորներից 21-ամյա մերկապարուհին մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 6-ին, Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է Վանաձոր քաղաքի բնակչուհի՝ 21-ամյա Թամարա Մելքոնյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 25-ին Լոռու մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։ Նախ տեղափոխվել էր Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևան։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Թ. Մելքոնյանը որպես մերկապարուհի աշխատում էր Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին գտնվող «Պանտերա» գիշերային ակումբում։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/26/1060003/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման խմբի տեսուչ Պետրոսյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում փետրվարի 25-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 02։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Դավիթ Դավթյանը իր վարած ВАЗ 21 010 մակնիշի 6093 GX համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս էր եկել երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվել ձորը։ Վթարի հետևանքով վարորդ Դ․ Դավթյանն ու նրա ուղևորներ՝ Վանաձոր քաղաքի բնակիչներ, 21-ամյա Թամարա Մելքոնյանը, 50-ամյա Արթուր Սարգսյանը, 27-ամյա Գայանե Մկրտումյանը և 35-ամյա Արտեմ Ղուլինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Վանաձորի բժշկական կենտրոն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր