211652_close_icon
views-count59525 դիտում article-date 14:44 06-03-2017

Արաբկիրի ոստիկանները որոնում են ՀՀ ՊՆ աշխատակցի 22-ամյա որդու հետ վիճաբանած, իսկ հետո դանակահարած 2 հոգու, ովքեր ազգականներ են

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 5-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերք թափանցող, հետորովայնային տարածություն» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել երիտասարդ տղա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սիմոնյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Գևորգյանը։ Պարզվել է, որ վիրավորը Լեփսիուսի 6-րդ փողոցի բնակիչ, 22-ամյա Հրաչյա Հովհաննիսյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Վ. Համբարձումյան փողոցի թիվ 18/2 հասցեի մոտից։ Ոստիկաններն ու քննիչներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նշված շենքի մոտ Հ. Հովհաննիսնյանի հետ վիճաբանել են նշված փողոցի բնակիչներ՝ 49-ամյա Գագիկ Մարանդյանը և 25-ամյա Էրիկ Մարանդյանը, որի ժամանակ նրանցից մեկը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Հ. Հովհաննիսյանին։ Ոստիկանության Արաբկիրի բաժնում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալներ Գ. և Է. Մարանդյանններին, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դանակահարվածին հիվանդանոց է տեղափոխել հայրը՝ 43-ամյա Խաչատուր Հովհաննիսյանը, ով աշխատում է ՀՀ ՊՆ-ում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր