211652_close_icon
views-count10575 դիտում article-date 14:25 06-03-2017

Շիրակի մարզում տեղի ունեցավ դահուկավազքի ավանդական 12-րդ հուշամրցաշարը. մասնակիցների մեջ էին նաև Վրաստանի պատվիրակները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 5-ին, Շիրակի մարզի Մեծ Սեպասարում անցկացվեց դահուկավազքի ավանդական 12-րդ հուշամրցաշարը՝ նվիրված Հայաստանի լավագույն դահուկորդներից Գագիկ Գրիգորյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մրցումներին մասնակցել են ոչ միայն հանրապետության հավաքականի կորիզը կազմող Շիրակի մարզի առաջատար մարզիկ-մարզուհիները, այլեւ Վրաստանի Նինոծմինդայի պատվիրակները: Նման մրցաշարերը ոչ միայն թույլ չեն տալիս մոռանալ նախկինում անվանի մարզիկներին, այլեւ օգնում են պատանիներին ու երիտասարդներին փորձ ձեռք բերել: Տարիների ընթքացքում հուշամրցաշարը նոր թափ է առել եւ դարձել է միջազգային: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+

Նմանատիպ նյութեր