211652_close_icon
views-count4247 դիտում article-date 11:56 06-03-2017

Արցախում 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Սույն թվականի մարտի 6-ին, տեղական ժամանակով ժամը 10:24-ին (Գրինվիչի ժամանակով` 06:24) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.180 և արևելյան երկայնության 46.360 աշխարհագրական կոորդինատներով (ԼՂՀ, Քարվաճառ քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 3.4 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության մամուլի ծառայությունից, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:

Նմանատիպ նյութեր