211652_close_icon
views-count2619 դիտում article-date 12:22 06-03-2017

ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանն աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այցելեց Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունն ու հրշեջ-փրկարարական ջոկատները: ԱԻ նախարարը հանդիպեց Վայոց ձորի փրկարարական վարչության, Վայք և Եղեգնաձոր քաղաքների հրշեջ-փրկարարական ջոկատների, ինչպես նաև՝ մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոնի անձնակազմին: Հանդիպմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Հ. Սարգսյանն ու ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն Մուշեղ Ղազարյանը: Նախարար Տոնոյանը շրջեց հրշեջ-փրկարարական ջոկատներով, ծանոթացավ վերջիններիս շենքային պայմաններին, տեխնիկական զինվածությանն ու զրուցեց անձնակազմի հետ ընթացիկ խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ: Դ. Տոնոյանը կարգադրեց հատուկ ուշադրություն դարձնել հրշեջ-փրկարարների համազգեստի որակին: Վայոց ձորի մարզպետի և համայնքային ղեկավարների հետ աշխատանքային քննարկման ընթացքում կարևորվեց համայնքային բյուջեում աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված կետի նախատեսումը: Ընդգծելով մարզերում աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքների անհրաժեշտությունը՝ նախարարը Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ փոխգնդապետ Տ. Պետրոսյանին կարգադրեց կենտրոնանալ աղետների կանխարգելիչ աշխատանքների վրա՝ ուժեղացնելով համագործակցությունը մարզային իշխանությունների հետ: ԱԻ նախարարի հաջորդ կայանը Եղեգնաձոր քաղաքում տեղակայված մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն էր: Նախարարը ծանոթացավ մարզային ՃԿԿ-ի տեխնիկական հնարավորություններին, զրուցեց անձնակազմի հետ՝ ինչպես նաև՝ ստուգեց կապը մայրաքաղաքում տեղակայված Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հետ, որտեղից նախարարին զեկուցեցին հանրապետությունում օպերատիվ իրավիճակի մասին:

Նմանատիպ նյութեր