211652_close_icon
views-count2341 դիտում article-date 10:44 06-03-2017

Հարավային Կորեան անվտանգության խորհուրդ է գումարել Փհենյանի կողմից հրթիռներ արձակելու առնչությամբ

Հյուսիսային Կորեայի կողմից հերթական հրթիռն արձակելուց հետո հարևան Հարավային Կորեան ազգային անվտանգության խորհրդի նիստ է գումարել, հաղորդում է Renhap գործակալությունը։ Հրթիռն, որի արձակումն արձանագրել էր ամերիկյան կողմը, ընկել էր Ճապոնական ծովը։ Հարավկորեական ԶԼՄ-ները, հղում անելով ռազմական աղբյուրներին, գրում են, որ ամենայն հավանականությամբ արձակվել է միջցամաքային բալիստիկ հրթիռ։ Միևնույն ժամանակ Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարոտւղար Յոսիհիդե Սուգան հայտարարել է, որ արձակվել է 4 հրթիռ, որոնցից 3-ն ընկել են Ճապոնական ծովի տնտեսական հատվածը, սակայն, բարեբախտաբար, վնաս չեն պատճառել։ Փորձագետները Փհենյանի կողմից հրթիռների արձակումը պայմանավորում են Կորեական թերակղզում ամերիկյան-հարավկորեական համատեղ զորավարժությունների անցկացման հետ։

Նմանատիպ նյութեր