211652_close_icon
views-count2365 դիտում article-date 12:35 06-03-2017

Ռուսաստանը 4.5 տոննա մարդասիրական բեռ է հասցրել Սիրիայի Լաթաքիա, Հալեպ և Էս-Սուվեյդ նահանգներ

Ռուսական իշխանությունները Սիրիայի Լաթաքիա, Էս-Սուվեյդ և Հալեպ նահանգներ են ուղարկել 4,5 տոննա հումանիտար օգնություն։ Այդ մասին հայտնում է Interfax գործակալությունը։ «Հալեպի Խալեդիա, Կարմ Մյասար, Խրեբել, Քադի Ասքար, Ալ-Սուկարի ւ եյխ Մահսուդ շրջանների բնակիչներին հանձնվել է 1 տոննա հաց և 3.000 բաժին տաք ճաշ։ Էս-Սուվեյդ նահանգի Քրեյի բնակավայրի բնակիչներին հանձնվել է 400 բաժին տարբեր տեսակի սննդամթերք։ Եվս 300 բաժին սննդամթերք և 108 խաղալիք բաժանվել է Լաթաքիայի Յարթա շրջանում գործող դպրոցի սաներին ու նրանց ծնողներին»,-ասված է հայտարարության մեջ։ Ընդհանուր հաշվով՝ վերջին մի քանի օրերին մարդասիրական օգնություն է ստացել 3908 բնակիչ։

Նմանատիպ նյութեր