211652_close_icon
views-count1603 դիտում article-date 09:00 06-03-2017

Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը փակ է, այլընտրանքային ավտոճանապարհը՝ դժվարանցանելի

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ի ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը, իսկ այլընտրանքային ավտոճանապարհը՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր