211652_close_icon
views-count24548 դիտում article-date 23:40 05-03-2017

Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ վերընտրվեց ՀՀ նախագահ․ Պատմության այս օրը

1827 թ. - մահացել է Ալեսանդրո Վոլտան, իտալացի ֆիզիկոս և քիմիկոս, նրա պատվին է կոչվել Վոլտ չափման միավորը (ծնվ. 1745 թ.): 1909 թ. - մահացել է Ջիվանին, հայ նշանավոր աշուղ (ծնվ. 1846 թ.): 1946 թ. - Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի Ֆուլտոն քաղաքում ելույթի ժամանակ արտասանված ճառը դարձավ Սառը պատերազմի սկիզբ: 1913 թ. - ծնվել է Գանգուբայ Հանգալը, հնդիկ դասական երգչուհի (մահ. 2009 թ.): 1953 թ. - մահացել է Սերգեյ Պրոկոֆևը, ռուս նշանավոր կոմպոզիտոր և դաշնակահար (ծնվ. 1891 թ.): 1953 թ. - մահացել է Իոսիֆ Ստալինը, խորհրդային քաղաքական գործիչ, ԽՍՀՄ երկրորդ ղեկավարը (ծնվ. 1879 թ.): 1958 թ. - կատարվեց Յակ-28 ինքնաթիռով առաջին թռիչքը: 1959 թ. - ծնվել է Վազգեն Սարգսյանը, հայ հասարակական, քաղաքական և զինվորական գործիչ, ՀՀ Պաշտպանության նախարար, վարչապետ, Հայաստանի ազգային հերոս (զոհվել է 1999 թ. Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ): 1962 թ. - ծնվել է Սիմոն Աբգարյանը, ֆրանսահայ դերասան, «Արամ», «Արարատ» ֆիլմերի գլխավոր դերակատար: 2003 թ. - Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ վերընտրվեց ՀՀ Նախագահ:

Նմանատիպ նյութեր