211652_close_icon
views-count94464 դիտում article-date 21:09 05-03-2017

Վաղ առավոտյան, ԵԿՄ պատվիրակությունը այցելեց Գրետա մայրիկին՝ շնորհավորելու Սպարապետի ծննդյան օրվա առիթով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 5-ին՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, առավոտ կանուխ ԵԿՄ պատվիրակությունը՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ Արարատում այցելեց Գրետա մայրիկին, շրջեց Սպարապետի տուն-թանգարանում եւ ծաղիկներ խոնարհեց Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջեւ: Այնուհետև նրանք ուղևորվեցին Էջմիածին մասնակցելու բուն միջոցառումներին, որը սկսվեց Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում պատանի երկրապահների օրհնության կարգով, ինչից հետո ծաղիկ խոնարհելով հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան ազատամարտի հաղթանակը խորհրդանշող հուշակոթողին, ինչպես նաեւ ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքում՝ Սպարապետի նկարի մոտ: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր