211652_close_icon
views-count19692 դիտում article-date 21:20 05-03-2017

«Մահը լուծում է բոլոր խնդիրները։ Մարդը չկա, չկա և խնդիրը» Իոսիֆ Ստալին

Ներկայացնում ենք համառոտ ու հետաքրքիր տեղեկություններ Իոսիֆ Ստալինի մասին։ Իոսիֆ Ջուղաշվիլին ծնվել է վրացու ընտանիքում (մի շարք աղբյուրներում հնչում է Ստալինի նախնիների օսեթական ծագման մասին վարկածը) Թիֆլիսի նահանգի Գորի գյուղում և պատկանում էր հասարակության ամենացածր խավին։ Ստալինի կենդանության տարիներին և նրա մահից երկար ժամանակ հետո համարվում էր, որ նա ծնվել է 1879 թ. դեկտեմբերի 9 (21)-ին, սակայն ուշ հետազոտությունները հաստատել են ծննդյան այլ ամսաթիվ՝ 1878 թ. դեկտեմբերի 6 (18) և կնքման ամսաթիվը՝ 1878 թ. դեկտեմբերի 17 (29)։ Ստալինն ուներ մարմնական թերություններ՝ ձախ ոտքի երկրորդ և երրորդ մատների սերտաճում, դեմքը մաշկային թերություններով։ 1885 թվականին նրան վրաերթի է ենթարկում մի կառք, որի հետևանքով տղան ստանում է ձեռքի լուրջ վնասվածք և հետագայում նրա ձեռքը մինչև վերջ չէր բացվում արմունկի մասում, այդ պատճառով էլ թվում էր աջ ձեռքից կարճ։ Ստալինը ցածրահասակ էր՝ 160 սմ։ Սրա հետ կապված՝ Ռանկուր-Լաֆելյերի կարծիքով Ստալինը մանուկ հասակից կարող էր թերարժեքության զգացում ունենալ, ինչը կարող էր արտահայտվել իր հոգեբանության և բնավորության ձևավորման գործընթացում։

Նմանատիպ նյութեր