211652_close_icon
views-count5827 դիտում article-date 14:13 05-03-2017

Հուսահատության այս շղթայից ելք կա. Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել

Քարոզարշավի մեկնարկը «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը տվել է ընտանիքի անդամների հետ:  Նա Facebook սոցիալական ցանցի  ուղիղ հեռարձակմամբ  տեսաուղերձ   է հղել քաղաքացիներին: «Համոզված ենք, որ առաջիկայում մեզ շատ հետաքրքիր ժամանակ է սպասվում: Ամեն ինչ կանեմ, որ քարոզարշավը ձեզ համար լինի հետաքրքիր ոչ միայն արկածային պահերով, այլև բովանդակությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինայնն ու ներկայացրեց քարոզարշավի առաջիկա ծրագրերը:   «Վաղը ես պատրաստվում եմ Հանրային ռադիոյի եթերում ուղերձով հանդես  գալ: Այսօր երեկոյան քարոզարշավի մեկնարկը կլինի, որի ժամանակ նաև դրամահավաք կիրականացվի: Ձեր ներկայությունը շատ կարևոր է: Եթե նույնիսկ  դուք կարող եք 500 կամ 100 դրամ նվիրաբերել, պատկերացրեք, որ  դա շատ կարևոր է: Իսկ մարտի 8-ին պատրաստվում ենք Մոսկվա կինոթատրոնի տարածքում հավաք իրականացնել:  Քարոզարշավի մեկնարկը տրված է: Հույս ունեմ, որ լավ կաշխատենք, իսկ ընտրությունների արդյունքներն էլ տրամադրությունը բարձրացնող և ապագայի նկատմամբ հավատը մեծանող կլինեն: Մեր առանցքային ուղերձը լինելու է հետևյալը՝ հուսահատության այս շղթայից ելք կա»,- եզրափակեց «Ելք» դաշինքի անդամը:

Նմանատիպ նյութեր