211652_close_icon
views-count2541 դիտում article-date 12:24 05-03-2017

Չինաստանի վարչապետը խոստացել է «երկրին վերադարձնել կապույտ երկինքը»

Չինաստանի վարչապետ Լի Կեցիանը հայտարարել է, որ երկրի կառավարությունը լուրջ միջոցառումներ կձեռնարկի օդի աղտոտման դեմ ընթացիկ տարում և Չինաստանին «կվերադարձնի երբեմնի կապույտ երկինքը», հաղորդում է ria.ru-ն։ Նա նշել է, որ խնդիրը ծայրահեղ կարևոր է երկրի համար. «Պետք է լավ մշակված քաղաքականություն կիրառել և պայքարել ինչպես հետևանքների, այնպես էլ պատճառների դեմ։ Մենք մեր երկինքը կապույտ կդարձնենք»,-ասել է Լի Կեցիանը Համաչինական մեծ համագումարում։ Վերջինիս խոսքով՝ այս տարի ազոտի օքսիդի արտանետումների քանակը կկրճատվի 3 տոկոսով, նաև զգալիորեն կիջնի օդում PM2,5 քիմիական նյութի մակարդակը։

Նմանատիպ նյութեր