211652_close_icon
views-count9428 դիտում article-date 12:08 05-03-2017

Սոմալիում 2 օրում 100-ից ավելի մարդ է սովից մահացել

Սոմալիում ամենաքիչը 110 մարդ է մահացել միայն վերջին 2 օրում. Պատճառը սովն է, հաղորդում է Associated Press-ը։ Այս երկրի վարչապետ Հասան Ալի Հայրեի խոսքով՝ այս տարվա փետրվարի 28-ին իշխանությունները երաշտի պատճառով հայտնել էին ազգային աղետի մասին, իսկ այսօր հայտնի է դարձել 100-ը գերազանցող զոհերի մասին։ Ընդ որում, նված տվյալները բերվում են միայն Բայ շրջանից։ Ավելի վաղ ՄԱԿ-ը զգուշացրել էր, որ Աֆրիկային շուտով «սով աղետ» է սպառնալու։ Առնվազն 5 մլն մարդ շտապ օգնության կարիք ունի ներկա պահին։

Նմանատիպ նյութեր