211652_close_icon
views-count13254 դիտում article-date 10:06 05-03-2017

Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը շարունակում է կիրառել ականանետեր. ԱՀ ՊՆ

Մարտի 4-ին և լույս 5-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց, տեղեկացնում է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը։ Առաջնային գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր՝ արձակելով 5 արկ: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Նմանատիպ նյութեր