211652_close_icon
views-count2795 դիտում article-date 11:08 05-03-2017

Պենտագոնը մեծացնում է իր կոնտինգենտը Սիրիայիում՝ Ռաքքա քաղաքը գրոհելու նպատակով

Սիրիայի Ռաքքա քաղաքն ազատագրելու Պենտագոնի ծրագիրը նախատեսում է ռազմական ներկայության մեծացում՝ Սիրիայում, գրում է The Washington Post պարբերականը։ Նշվում է, որ Վաշինգտոնը ծրագրում է մի շարք հատուկ նշանակության ստորաբաժանումներ, մարտական ուղղաթիռներ ուղարկել Սիրիա, ինչպես նաև զինել Սիրիայում կռվող քրդերին, ովքեր պայքարում են «Իսլամական պետության» դեմ։ Ամերիկյան իշխանություններն առաջարկել են այդկերպ նախկին նախագահ Բարաք Օբամայի ընդունած սահմանափակումները վերացնել, ըստ որի՝ Սիրիայում ամերիկյան զորքի քանակը չպետք է գերազանցի 500-ը։

Նմանատիպ նյութեր