211652_close_icon
views-count3056 դիտում article-date 18:51 04-03-2017

Երիտասարդների հետ հանդիպումները կշարունակվեն

Շիրակի մարզ կատարած այցը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթույանն ամփոփել է Գյումրու բժշկական կենտրոնի դահլիճում քաղաքի տարբեր բժշկական հաստատությունների երիտասարդ մասնագետների հետ հանդիպումով։ Անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին՝ նախարարն առաջարկել է միասին ուրվագծել երկրի ապագա բժշկությունը։ «Հատկապես երիտասարդների նորարարական մոտեցումները կարող են շարժիչ ուժ դառնալ Հայաստանը, ինչու՝ ոչ, նաև Գյումրին բժշկական տուրիզմի կենտրոն դարձնելու համար»,­ ասել է Լևոն Ալթունյանը՝ երիտասարդներին առաջարկելով դաշնակիցներ դառնալ ոլորտում համակարգային փոփոխություններ կատարելու գործում։ Ներկայացնելով առողջապահության ոլորտի զարգացման իր տեսլականի որոշ դրվագներ՝ Լևոն Ալթունյանն առաջարկել է երիտասարդների հետ այդ ուղղությամբ քննարկումները շարունակել թե՛ առցանց, թե՛ նոր հանդիպումների ընթացքում։

Նմանատիպ նյութեր