211652_close_icon
views-count15053 դիտում article-date 16:35 04-03-2017

Արտակարգ դեպք Երևանում. Օրբելի փողոցի բարձրահարկ շենքերից մեկի տանիքից թափված սառցաբեկորները վնասել են 41-ամյա վարորդի Mercedes-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս օրերին, որբ ինտենսիվ կերպով սկսվել է ձնհալը, մայրաքաղաքի բարձրահարկ շենքերի տանիքներից թափվող սառցաբեկորները լուրջ վտանգ են ներկայացնում թե՛ մարդկանց, թե՛ ավտմեքենաների համար: Երեկ՝ մարտի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Օրբելի փողոցի 14 շենքի տանիքից թափված սառցաբեկորները լուրջ վնասել է Երևանի բնակիչ 41-ամյա Անդրանիկ Գայսերյանին պատկանող, Mercedes մակնիշի 34 TL 345 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, ընկնելու պահին մեքենայում կամ մայթին մարդ չի եղել, միայն մեքենան է վնասվել: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ չնայած ապահովագրական ընկերությունը չի փոխհատուցում կրած վնասի դիմած, սակայն պատկան մարմինները պետք է, և պարտավոր են փոխհատուցել: Ասացին նաև, որ վարորդը սովորաբար մեքենան կանգնեցնում էր ճանապարհի մյուս կողմում և միայն այսօր այդտեղ կանգնեց ու ահա թե ինչ եղավ: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր