211652_close_icon
views-count1719 դիտում article-date 13:08 04-03-2017

ԱՄՆ օդուժը Եմենում ոչնչացրել է «Ալ Կաիդա»-ի առաջնորդներից մեկին

«Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը Եմենում ոչնչացվել է ԱՄՆ ավիահարվածի հետևանքով: Այս մասին հայտնում է TACC-ը՝ վկայակոչելով NBC գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ սպանվածը Ուսամա Հայդարն է, ով անօդաչուի կամ օդանավի ավիահարվածի պահին մի քանի մարդկանց հետ մեքենայի մեջ է եղել: Նշվում է, որ Հայդարը Արաբական թերակղզում «Ալ Կաիդայի» առաջնորդներից մեկն էր, ով մասնակցել է Սաուդյան Արաբիայի զորքերի դեմ մարտերին: Ինչպես հայտնում են Պենտագոնից, ԱՄՆ օդուժը վերջին օրերին բազմաթիվ ավիահարվածներ է հասցրել ահաբեկիչների ուղղությամբ Եմենում՝ կանխելով նոր ահաբեկչական հարձակումների պլանավորումը:

Նմանատիպ նյութեր