211652_close_icon
views-count2967 դիտում article-date 10:03 04-03-2017

Դատապարտում ենք հաց բերող Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառվող պետական մակարդակի բռնությունները և պահանջում նրա անհապաղ ազատությունը. Եվրոպայի Հայերի Համագումար

[b]Հարգելի´ սփյուռքահայեր,[/b] «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը` «Հաց բերողը», կարճ ժամանակում նվաճեց ազնիվ մարդկանց սրտերը և արագ դարձավ հայ մարդու արժանապատիվ կեցվածքի խորհրդանիշ: Բայց նա իր ազգասիրության և մարդասիրական խառնվածքի համար չէր կարող հանդուրժվել Հայաստանի Հանրապետության ներկա քրեաօլիգարխիկ իշխանությունների կողմից, որն էլ հանգեցրեց ս.թ. փետրվարի 9-ին նրա երկրորդ կալանավորմանը: Ավելի քան երկու տասնյակ օրեր Արթուր Սարգսյանը կալանավայրում հացադուլի մեջ է: Նրա առողջական վիճակը հասել է կրիտիկական վտանգավոր աստիճանին և սպառնում է նրա կյանքին: Մենք կոչ ենք անում գիտակից և հայրենասեր սփյուռքահայերին չլռել այս աննախադեպ չարագործության հարցում և հորդորում ենք բոլոր համայնքներում անհապաղ բողոքի ձայն բարձրացնել և դատապարտել ՀՀ ռեժիմի անմարդկային վերաբերմունքը մարդկայինի խորհրդանիշի նկատմամբ: Պահանջում ենք անհապաղ ազատել հաց բերող Արթուր Սարգսյանին: Ազատություն Հայաստանի Հանրապետության բոլոր քաղբանտարկյալներին: Հարգանքներով` [b]Եվրոպայի Հայերի Համագումար, Գերմանիայի մասնաճյուղ Հայ Ակադեմիականների Միություն – 1860 Հայկական վերածնունդ սփյուռքյան շարժում, Գերմանիայի մասնաճյուղ Գերմանիա, 4 մարտի 2017թ.[/b]

Նմանատիպ նյութեր