211652_close_icon
views-count22499 դիտում article-date 23:39 03-03-2017

Հայազգի մենամարտիկը արժանացել է «World MMA Awards 2017» մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խառը մենամարտերի պրոֆեսիոնալ մարտիկ, հայազգի Գեղարդ Մուսասին (Մովսեսյանը) դարձել է հեղինակավոր World MMA Awards 2017 մրցանակի դափնեկիր` «Տարվա լավագույն միջազգային մարտիկ» անվանակարգում: Մուսասին այդ անվանակարգում հաղթանակը կիսել է ռուսաստանցի մարզիկ Խաբիբ Նուրմագոմեդովի հետ: 2016 թվականին Մուսասին 4 մենամարտ է անցկացրել և չորսում էլ հաղթել` դառնալով UFC-ի առաջին մարզիկը, ում հաջողվել է նման ցուցանիշ ցույց տալ:Հունվարին Մուսասին ճանաչվել է «2016թ. Նիդերլանդների լավագույն մարզիկ»` հոլանդական mmadna.nl կայքում անցկացված հարցման արդյունքում հավաքելով ձայների 61 տոկոսը: Նշենք, որ Գեղարդ Մուսասին (Մովսեսյանը) ծնվել է Իրանում` հայկական ընտանիքում Իր կարիերայի ընթացքում անցկացրել է 50 պրոֆեսիոնալ մենամարտ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր