211652_close_icon
views-count105029 դիտում article-date 19:25 03-03-2017

Ինչու է էրեբունի դատարանի տիկին դատավորը ցանկանում 2016 թ.-ին Երևանում աղմկահարույց հանցագործության դատաքննությունը տեսանկարահանվի 10 րոպե, երբ 1 ժամից ավելի միայն ինքն է խոսում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 3-ին, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ սկսվեց անցյալ տարվա հունիսի 4-ին Երևանում աղմկահարույց սպանության փաստով դատաքննությունը: Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատական նիստը սկսելուց առաջ դատավորը ամբաստանյալներին, վկային և տուժող կողմին բացատրեց իրենց իրավունքներն ու պարտականությունները: Մինչ այդ, սակայն, մերժեց փաստաբաններից մեկի միջնորդությունը: Դատարանի դահլիճում ասեղ գցելու տեղ չկար: Դատավոր Ա. Դանիբեկյանը տեսնելով, որ լրագրողները այդ թվում՝ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի լրագրողը տեսանկարահանում էր դատական նիստը, հայտարարեց, որ ինքը նախորդ նիստի ժամանակ որոշում է կայացրել որ դատը պետք է նկարահանվի 10 րոպե: Իմ հարցին, որ միայն 10 րոպե նկարահանելով՝ ոչինչ պարզ չի լինի, այն դեպքում, երբ դատը բաց է և դատավորը ինքը պետք է շահագրգիռ կողմ լինի, որպեսզի այն լինի հրապարակային, բաց և թափանցիկ, ապա ինչու է հիմա տիկին դատավորը ընդվզում 10 րոպե և դատը սկսելուց առաջ միայն 1 ժամ ինքը խոսեց: Ստացվում է, միայն իր 10 րոպե տևողությամբ խոսքը լրագրողները պետք է ներկայացնեն հանրությանը, մինչդեռ այս դեպքը ժամանակին մեծ հնչողություն է ունեցել և հանրությունը այդ թվում՝ ամբաստանյալները, նրանց փաստաբաններն ու հարազատները ցանկանում են, որպեսզի այն լինի հրապարակային, որ հանրությունը տեղեկանա դեպքի իրական մանրամասներին: Դատավորը տեսնելով, որ անօգուտ է իր պնդումները, լրագրողները պնդում են, որ դատավորը փորձում է իրենց մասնագիտական գործունեության համար զսպաշապիկ հագցնել, ուզում էր իր նպատակին հասներ և մինչ նա կփորձեր ինչ-որ համոզմունքներով դահլիճին համոզեր, որ իր որոշումը վերջնական է, ամբաստանյալների փաստաբանները դատարանից պահանջեցին, որպեսզի դատավորը վերանայի իր նախորդ որոշումը և 10 րոպե սահմանափակումը հանի, որից հետո ձայն խնդրեց տուժող կողմի ներկայացուցիչ Փառանձեմ Մեյթիխանյանը, ով ամիսներ առաջ կուրծք ծեծելով հայտարարում էր, թե քննությունն ու դատաքննությունը պետք է անցնի հրապարակային, բաց ու թափանցիկ և դահլիճում հայտարարեց, որ ամբաստանյալների փաստաբանների միջնորդությունը դեմագոգիա է: Նրա խոսքից հետո դահլիճում կրքերը թեժացան ու ամբաստանյալների բարեկամներն ու ընկերները՝ ի նշան բողոքի, լքեցին նիստերի դահլիճը: Ինչու է դատավորը փորձում, որ դատաքննությունը հրապարակային չլինի, մինչդեռ բաց դատը մեծ հնչուղություն ստացավ և հանրությունն ուզում է իրականությունն իմանա: Դատավոր Ա. Դանիբեկյանը տեսնելով, որ դահլիճը չի ենթարկվում իր հորդորներին՝ հայտարարեց ընդմիջում: Որոշ ժամանակ անց դատական նիստը սկսելով՝ դատավորը դատական նիստը հետաձգեց: Դատաքննության ընթացքում Քննչական փորձարարություն անցկացնելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես եկավ նաև ամբաստանյալ Խաչիկ Կոսյանի փաստաբան՝ Վաչագան Քոսյանը, որը ներկայացնում ենք ստորև. ՀՀ քր.դատ.օր-ի 351-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն քննչական փորձարարությունը դատական քննությաան ժամանակ կատարվում է սույն օրենսգրքում սահմանված կանոնների պահպանմամբ,կողմերի մասնակցությամբ՝առանց ընթերակաների: ՀՀ քր.դատ.օր-ի 242-րդ հոդվածի համաձայն գործի համար նշանակություն ունեցող տվյալներն ստուգելու և ճշտելու նպատակով փորձեր և այլ հետազոտություններ կատարելու քննիչն իրավունք ունի կատարել քննչական փորձարարություն ԵԷԴ/0135/01/16 քրեական գործով իմ պաշտպանյալ Խաչիկ Հակոբի Կոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր-ի 104-րդ հոդ. 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով և258-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Խաչիկ Հակոբի Կոսյանը մեղադրվում է այն բանում, որ 2016թ-ի հունիսի 4-ին ժամը 23-ի սահմաններում Ա. Չիչոյանի, Ա.Նիկողոսյանի, Յու.Հակոբյանի, Ա.Զաքարյանի և ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Ե.Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաև կրծքավանդակի և որովայնի շրջաններում և պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Ե.Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից: Միևնույն ժամանակ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` Խ.Կոսյանը նույն խմբի կազմում կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով: Քրեական գործի նախաքննության ավարտից հետո ստանալով գործի նյութերը , ուսումնասիրելով և վերլուծելով գործով ձեռք բերված ապացույցները պաշտպանական կողմը արձանագրել է,որ 2016թ-ի հունիսի 4-ին Խաչիկ Կոսյանը տաքսի ավտոմեքենայով վերադարձել է Աբովյան քաղաքում գտնվող ,,ՕՋԱԽ,, ռեստորանային համալիրից և կնոջն իջեցնելով Էրեբունի շուկայի հարևանությամբ գտնվող իրենց շենքի բակում, նույն տաքսի ավտոմեքենայով շարժվել է դեպի Նուբարաշենի Խճուղի 5/1-հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կայան: Ժամը 23:05-ին Երևան քաղաքի Տիտոգրադյան փողոցից Խաչիկ Կոսյանը տաքսու վարորդի հեռախոսահամարով /իր հեռախոսի մարտկոցը լիցքավորված չլինելու պատճառով / զանգահարել է կնոջը և 20-վրկ. խոսակցություն է ունեցել՝այսինքն հարցրել է ,,…տուն մտար,ամեն ինչ նորմալ է, թե ոչ…,, և կնոջից դրական պատասխան ստանալով երթևեկել է դեպի ավտոտեխսպասարկման կայան: Տիտոգրադյան փողոցը դա ,, Էրեբունի ,, ԲԿ-ի փողոցն է,որտեղից մինչև Նուբարաշենի Խճուղի 5/1-հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կայան 2100 մետր հետավորություն է՝այսինքն 2-կմ 100-մետր ճանապարհ,որը ըստ մեր կատարած փորձարարության ավտոմեքենայով միջին արագությամբ կարելի է անցնել նվազագույնը 2-րոպեում:Սա նշանակում է,որ Խ.Կոսյանը Նուբարաշենի Խճուղի 5/1-հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կայան կարող էր հասնել ժամը 23:07-ին: Գործով վկա տաքսու վարորդը ցուցմունք է տվել,որ ,,…իր տաքսի մեքենայով Խ.Կոսյանին իջեցրել է ավտոտեխսպասարկման կայանի ներսում ,որից հետո Խ.Կոսյանը մի տղայի միջոցով գումարը վճարել է և ինքը հեռացել է ավտոտեխսպասարկման կայանից:Տաքսու վարորդը հայտնել է, որ ինչպես ավտոտեխսպասարկման կայան մտնելիս,այնպես էլ հեռանալիս նա ոչ մի միջադեպի կամ հավաքված մարդկանց ականատես չի եղել՝այսինքը տուժող Եղիշե Խաչատրյանի մահվան հետ կապված միջադեպը դեռ չէր սկսվել:Տաքսու վարորդի տեխսպասարկան կայան մտնելը, վճարը ստանալը և տեխսպասարկման կայանից հեռանալը կտևեր նվազագույնը 1-րոպե: Այսպիսով ստացվում է,որ 2016թ-ին հունիսի 4-ին ժամը 23:08-ին տուժող Եղիշե Խաչատրյանի մահվան հետ կապված միջադեպը դեռ չէր սկսվել: Գործով ձեռք բերված տվյալների համաձայն վերը նշված տաքսու վարորդի հեռանալուց հետո Խաչիկ Կոսյանը Արթուր Զաքարյանին է տվել ,,Տոյոտա Քեմրի,, մակնիշի ավտոմեքենայի բանալիները ,վերջինս նստել է ավտոքարշակի վրա գտնվող,,Տոյոտա Քեմրի,, ավտոմեքենան և գործի է գցել շարժիչը , որից հետո սկսվել է ավտոքարշակի վրայից ,,Տոյոտա Քեմրի,, մակնիշի ավտոմեքենայի իջեցնելը: Ըստ գործի տվյալների ,,Տոյոտա Քեմրի,, մակնիշի ավտոմեքենան եղել է վարորդի կողմի ետևի անիվը վնասված՝հետևաբար սովորականից ավելի դանդաղ և զգույշ է կատարվել ավտոմեքենան իջեցնելը: Ըստ գործի տվյալների ,,Տոյոտա Քեմրի,, մակնիշի ավտոմեքենան ավտոքարշակի վրայից իջեցնելուց հետո այն հրելով տեղավորել են ավտոտեխսպասարկման կայանի տարածքում ,որից հետո Խ.Կոսյանը վթարված ավտոմեքենան վերանորոգելու շուրջ սկսել է զրուցել ավտոտեխսպասարկման կայանի տիրոջ՝գործով վկա Հայկ Պետրոսյանի հետ: Վերը նշված գործողությունների իսկությունը հաստատված է քրեական գործով ձեռք բերված ապացույցներով ուստի կողմերից որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում: Ահա այս վերը նշված իրողություններից հետո կատարված իրադրությունների շուրջ է,որ նախաքննական մարմինը պատշաճ վերլուծություն չի կատարել և ամեն կերպ փորձել է մեղադրել Խաչիկ Կոսյանին և Արթուր Զաքարյանին՝ ապահովելու համար միջադեպին մասնակցած անձանց ավելի մեծ թիվ: Պաշտպանական կողմը համոզված է,որ վերը նշված գործողությունները կարող էին տևել ավելի քան 6-րոպե: Ամեն դեպքում մեր կողմից կատարված փորձերի ժամանակ 12-րոպեից ավելի արագ չի հաջողվել ավտոմեքենա իջեցնել ավտոքարշակից: Հիմք վերցնելով գործով ձեռք բերված և անժխտելի ապացույց հանդիսացող հեռախոսային խոսակցությունների վերծանումները ըստ որոնց Խ.Կոսյանը 2016թ-ի հունիսի 4-ին, ժամը 23:05-ին Տիտոգրադյան փողոցից ՝ Էրեբունի հիվանդանոցի մոտից զանգահարել է իր կնոջը,որտեղից մինչև Նուբարաշենի Խճուղի 5/1-հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կայան կարող էր հասնել 2-րոպեում՝ժամը 23:07-ին, որից հետո 1-րոպե էր անհրաժեշտ, որպեսզի տաքսու վարորդը ստանար իր վճարը և հեռանար ավտոտեխսպասարկման կայանից: Գործով ձեռք բերված ապացույցներով ժամը 23:08-ի դրությամբ դեռ միջադեպը սկսված չի եղել և Խ.Կոսյանը մասնակցել է վթարված ,,Տոյոտա Քեմրի,, մակնիշի ավտոմեքենան ավտոքարշակի վրայից իջեցնելու և այն ավտոտեխսպասարկան կետի տարածքում տեղավորելու գործընթացին,որտեղ գտնվել են Հարություն Գրիգորյանը,Արթուր Զաքարյանը և ավտոտեխսպասարկման կայանի տնօրեն Հայկ Պետրոսյանը և վերջինիս հետ էլ Խ.Կոսյանը քննարկել է վթարված մեքենայի վերանորոգման հետ կապված հարցեր: Գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորված է,որ Խ.Կոսյանը այդ ամբողջ ժամանակահատվածում չի հեռացել ավտոքարշակի մոտից ,ուստի պաշտպանական կողմը վստահ է և համոզված,որ ժամանակային առումով Խաչիկ Կոսյանը չԷր կարող ավտոտեխսպասարկման կայանի տարածքից շտապեր դեպի դեպքի վայր՝անցնելով 69 մետր տարածք, մասնակցեր Ե.Խաչատրյանի ծեծի գործընթացին,այնուհետև վազեր տաքսու վարորդ Ս.Բադալյանի հետևից անցնելով շուրջ 100 մետր,վիճաբաներ վերջինիս հետ,նորից 100 մետր վազելով հասներ դեպքի վայր և հարվածեր Ե.Խաչատրյանին: Բացի այդ նախաքննական մարմնի կողմից ձեռք բերված հեռախոսային խոսկցությունների վերծանումներով պարզվել է՝ 1.Խաչիկ Կոսյանի հեռախոսազանգը կատարվել է Տիտոգրադյան փողոցից ժամը 23:05-ին. 2.,,Շտապ օգնության ,,կայան կատարված հեռախոսազանգը եղել է ժամը 23:14-ին. Նախաքննական մարմինը պարտավոր էր օրենքով սահմանված կարգով վերլուծեր և գնահատեր վերը նշվածը և այդ դեպքում ձեռք կբերվեր անժխտելի ապացույց,որ Խ.Կոսյանը և Ա.Զաքարյանը / նա եղել է վթարված ,,Տոյոտա Քեմրի,, մակնիշի ավտոմեքենայի ղեկին այն ավտոքարշակի վրայից իջեցնելիս / չէին կարող և չեն մասնակցել Ե.Խաչատրյանի մահվան հետ կապված միջադեպին և այս հանգամանքը ժխտելու կամ հիմնավորելու համար անհրաժեշտ էր միայն կատարել քննչական փորձարարություն,սակայն դրա փոխարեն նախաքննական մարմինը զննելով Խ.Կոսյանի հեռախոսային խոսակցությունների վերծանումները արձանագրել է,որ այդ փաստաթուղթը նախաքննության համար հետաքրքրություն չի ներկայացնում: Նման պայմաններում խիստ անհրաժեշտություն կա կատարել քննչական փորձարարություն պարզելու համար արդյոք նշված ժամը 23:05-ի և 23:14-ի միջև ընկած ժամանակահատվածում,որը կազմում է 9 րոպե Խ.Կոսյանը կարող էր Տիտոգրադյան փողոցից տաքսիով հասնել Նուբարաշենի խճուղի 5/1-հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կայան,Հարություն Գրիգորյանի միջոցով վճարեր տաքսու վարորդին, վթարված ,,Տոյոտա Քեմրի,, մակնիշի ավտոմեքենան ավտոքարշակի վրայից իջեցներ և տեղավորեր ավտոտեխսպասարկան կետի տարածքում,քննարկեր վթարված մեքենայի հետ կապված հարցեր,շտապեր դեպի դեպքի վայր անցնելով 69 մետր տարածք մասնակցեր Ե.Խաչատրյանի ծեծի գործընթացին,այնուհետև վազեր տաքսու վարորդ Ս.Բադալյանի հետևից անցնելով շուրջ 100 մետր,վիճաբաներ վերջինիս հետ,նորից 100 մետր վազելով հասներ դեպքի վայր և հարվածեր Ե.Խաչատրյանին: Կատարվելիք փորձարարության արդյունքներով կհիմնավորվի, որ գործով վկաներ Հայկ Պետրոսյանից ու Հարություն Գրիգորյանից ընդդեմ Խաչիկ Կոսյանի ու Արթուր Զաքարյանի մեղադրող ցուցմունքներ են կորզվել կամ նրանք դիտավորությամբ սուտ ցուցմունքներ են տվել, որ Խաչիկ Կոսյանը և Ա.Զաքարյանը իրենց տեսադաշտում չեն եղել /Հարություն Գրիգորյանի դեպքում 15-րոպե, իսկ Հայկ Պետրոսյանի դեպքում 25-րոպե/: Վերոգրյալի հիման վրա,իմ պաշտպանյալ Խաչիկ Կոսյանի և Արթուր Զաքարյանի անմեղությունը ապացուցելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքները ստուգելու և ճշտելու նպատակով ՄԻՋՆՈՐԴՈՒՄ ԵՄ՝ Կատարել քննչական փորձարարություն միջնորդությունում բարձրացված հանգամանքները պարզելու վերաբերյալ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր