211652_close_icon
views-count4292 դիտում article-date 19:13 03-03-2017

Եվրոպան ընկալում է մեր դրությունը. Կարեն Բեքարյան

Հայաստանի և Եվրամիության մեջ բանակցված շրջանակային փաստաթուղթը մեծ կարևորություն ունի Հայաստանի համար: Այսպիսի գնահատական հնչեցրեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանն այսօր լրագրողների հետ զրույցում: Հարցին, թե ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ ԱԺ ընտրությունները համաձայնագրի վրա, պատգամավորը պատասխանեց, որ ընտրությունները ստորագրման վրա ազդել չեն կարող: Բայց, ստորագրումից հետո համաձայնագիրը վավերացվելու է ԵՄ բոլոր պետությունների կողմից: Այդ փուլում ԵՄ անդամ երկրների կողմից կարող են լինել ազդեցության փորձեր, եթե ընտրությունների նկատմամբ լինեն վերապահումներ: «Եվրոպական միության անդամները մեր ընտրությունների նկատմամբ վերապահումներ կունենան, կփորձեն նյութականացնել վավերացման գործընթացի ժամանակ: Ընտրություններն այդ փուլի հետ չունեն առնչություն: Բայց կրկնում եմ, որ եթե վերապահումներ ունենան, դա կարող է ազդել վավերացման գործընթացի վրա»,- նկատեց Կարեն Բեքարյանը: Հայաստան-Եվրամիութուն բանակցված շրջանակային իրավական համաձայնագիրը կարևոր նշանակություն կունենա բալանսավորված արտաքին քաղաքականություն վարելու տեսանկյունից: Կարեն Բեքարյանի մեկնաբանությամբ՝ բանակցված համաձայնագիրը ցույց է տալիս, որ այս իրավիճակում Եվրոպան ընկալում է մեր դրությունը:

Նմանատիպ նյութեր